

ԷկոԼուր
Հայաստանի անտառային հողերը 1993թ. համեմատ կրճատվել են 90,1 հազար հա-ով: Եթե 1993թ. անտառային հողերը կազմում էին 459.9 հազ. հա, ապա 2010թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 369.8 հազ. հա: Ինչպես տեղեկացնում է «1-ին լրատվական»-ի կայքը, այդ հողերի 82.7%-ն է ծածկված անտառներով: Իրականացված անտառտնտեսական աշխատանքների ծավալը կազմել է 1363.8 մլն դրամ, որի 98.9%-ը` տնտեսական եղանակով: 2009 թ. հունիսի 1-ի դրությամբ՝ համալիր հատումներից մաքրման ենթակա հատատեղերի մակերեսը կազմել է 1024.6 հա, չմաքրված հատատեղերի մակերեսը` 175.2 հա:
Դեկտեմբեր 16, 2010
