ԵԹԵ ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿՌԱՀԵԼ՝ ՍՈՃԻՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ, ԹԵ ՈՉ, ՊԱՐԶԱՊԵՍ ՍՏՈՒԳԵՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԵԹԵ ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿՌԱՀԵԼ՝ ՍՈՃԻՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ԵՆ, ԹԵ ՈՉ, ՊԱՐԶԱՊԵՍ ՍՏՈՒԳԵՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԷկոԼուր

Ամեն օր Երեւանի փողոցներում հայտնվում են տոնածառերի առեւտրի նոր կետեր: Որքան մոտենում են տոները, այնքան ավելի շատ են սոճիները, որոնք արդեն դուրս են մղում եղեւնիներին: (Տես լուսանկարները)

Եղեւնիների օտարերկրյա ծագումն աչքի է ընկնում: Ծառերը մեկը մյուսի նման են` գեղեցիկ, հավասար ճյուղերով: Իսկ սոճիներն անհամաչափ են, ճյուղերը` կտրտված: Շատ դեպքերում ծառը կիսով չափ է կտրված: Մենք կարծում ենք, որ եղեւնիները բերված են: Նրանց ընտրել են, դարսել, աշխատել են պահպանել արտաքին տեսքը, որպեսզի արդարացվի բարձր գինը, որն ընդգրկում է ճանապարհածախսը եւ  մաքսային վճարները:

Սոճիների դեպքում այլ է: Նույնիսկ թարմ կտրվածքի վրա երեւում է, որ այդ ծառերը հատվել են մոտակա անտառներից եւ անմիջապես վաճառքի են հանվել:

Մենք բոլորին ցանկանում ենք ուրախ անցկացնել տոները, այդ թվում եւ վերահսկող մարմիններին, պետական տարբեր տեսչություններին: Դրա հետ մեկտեղ հիշեցնում ենք, որ տոնածառերի հատման արգելքը Հայաստանում ուժի մեջ է, իսկ եթե տեսչությունը չգիտի, թե ինչպես տարբերի տեղական սոճիները ներկրվածներից, ապա թող պարզապես ստուգի փաստաթղթերը:

Դեկտեմբեր 28, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր