

ԷկոԼուր
Ահա թե ինչ է մնացել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ծառերից: Այս լուսանկարներն «ԷկոԼուր»-ի հասցեին ուղարկել է մեր ընթերցողներից մեկը (Տես լուսանկարները): Կարծես թե ծառերը դեռ կան, բայց իրականում դրանք արդեն ծառեր չեն, այլ բարձր կոճղեր: Տաք ձմեռ է, բայց տները տաքացնել, այնուամենայնիվ, պետք է: Գազի մեր մոնոպոլիստը` «Հայռուսգազարդը», գները բարձրացնում է, իսկ կառավարությունը դրան ոչ մի կերպ չի խոչընդոտում: Եթե ուժեղ սառնամանիքներ լինեն, ապա, կարծում ենք, որ այս ծառերի մնացորդներից էլ ոչինչ չի մնա:
Հունվար 21, 2011
