ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՈՒԺԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՈՒԺԱՅԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ

ԱրմԻնֆո

Հայաստանում ապօրինի անտառահատումների հետևում կանգնած են ուժային գերատեսչությունները, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԷկոԼուր» կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը:

«Ապօրինի ծառահատումների հետևում կանգնած են մարդիկ, ովքեր աշխատում են ուժային գերատեսչություններում և ովքեր կոչված են պահպանելու օրենքը: Իսկ ամենասարսափելին դա է: Քանի դեռ անտառում կա բիզնես և քանի դեռ մեզ մոտ առկա է բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում կոռուպցիայի բարձր մակարդակ, այդ խնդիրները չեն լուծվի»,- նշել է նա:

Նրա կարծիքով, այդ գործընթացը հնարավոր կլինի կանգնեցնել միայն այն դեպքում, եթե որոշակի ժամանակահատվածում ամբողջովին արգելվեն անտառահատումները, ինչպես նաև արտոնություններ և դոտացիաներ տրամադրվեն անտառամերձ բնակավայրերի բնակիչներին, քանի որ գազի բարձր գների պատճառով նրանք հաճախ ստիպված են վառելափայտ օգտագործել:

«Փաստը մնում է փաստ, որ այժմ մենք չունենք անտառային հատվածում որևէ գործուն քաղաքականություն, որը կարող է լուծել ապօրինի ծառահատումների խնդիրը: Եվ դա վկայում է այն մասին, որ մի օր մենք կմնանք առանց անտառի»,- նշել է նա:

Հունվար 24, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր