2020 թ-ի հոկտեմբերի 10-ին ՀՀ-ում կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը. Նիկոլ Փաշինյան

2020 թ-ի հոկտեմբերի 10-ին ՀՀ-ում կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը. Նիկոլ Փաշինյան

ԷկոԼուր

2020 թ-ի հոկտեմբերի 10-ին ՀՀ-ում կտնկվի 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողության ժամանակ:

«Ես ուզում եմ անել մի հայտարարություն, որը կապված է մտածողության  ամենասկզբնական և ամենաավանդական կերպի հետ: Այդ հայտարարությունն անելուց առաջ ուզում եմ բեմ հրավիրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին և FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:

Հայտարարությունը հետևյալն է. մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020 թ-ի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 միլիոն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխհորհրդանշի 10 միլիոն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Լուսանկարը՝ Արամ Փախչանյանի ֆեյսբուքյան էջից

 

Հոկտեմբեր 16, 2019 at 20:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր