ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՍԸ, ՎԵՐՋԱՊԵՍ, ԿՀԱՇՎԱՐԿՎԵՆ

ԱրմԻնֆո

Հայաստանի անտառապատ տարածքների մակերեսը, վերջապես, կհաշվարկեն: Հիշեցնենք, որ 2010 թվականին անհապատասխանություն էր դիտվել պաշտոնական տվյալների և ՆԱՍԱ-ի տիեզերական նկատարահանումների տվյալների միջև, ինչի արդյունքում փոփոխություն էր կատարվել Հայաստանի կողմից «ՄԱԿ հազարամյակի նպատակների» իրագործման վերաբերյալ զեկույցում:
 
Ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆոյի թղթակցին, Հայաստանի անտառապատ տարածքների մասին տվյալների ճշգրտման աշխատանքները կսկսվեն արդեն այս տարի: Այդ պատասխանատու առաքելությունը կիրականացնի Մոնիթորինգի հայկական կենտրոնը` Միջազգային համագործակցության գերմանական միության աջակցությամբ (GIZ): Այդ նպատակով կենտրոնում տեղադրվել են նորագույն համակարգչային ծրագրեր, ինչպես նաև անցկացվել են վարժանքներ գերմանացի մասնագետնեի մասնակցությամբ: Բացի այդ, GIZ հայկական կողմին կներկայացնի 2011 թվականի տիեզարական նկարահանումները, որոնց հիման վրա էլ կիրականացվեն հաշվարկները: Հետազոտությունների արդյունքները կներառվեն Հայաստանի կողմից «ՄԱԿ հազարամյակի նպատակների»  իրագործման վերաբերյալ զեկույցի նոր տարբերակում:

Փետրվար 11, 2011 at 05:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր