

www.antarner.net
Տավուշի մարզպետը անտառանյութի վերամշակման բիզնեսում ներդրողներ է ճարել, հիմա ուզում է միայն պարզել՝ «կանոնավոր ի՞նչքան հումք կստանան»։
Փետրվարի 15-ին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, «Հայանտառի» գլխավոր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի մասնակցությամբ Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանն ասել է, որ մարզում բազմաթիվ ներդրողներ կան, ովքեր պատրաստ են մարզում անտառանյութի վերամշակման ոլորտում լուրջ աշխատանքներ կատարել, «եթե ներկայացվի, թե նրանք կանոնավոր կերպով տվյալ ժամանակահատվածում ինչ քանակությամբ հումք կստանան»:
Տավուշի մարզի ծառերի հերն անիծելու ակնհայտ ախորժակ ունեցող մարզպետը նախարարին ու «Հայանտառ»-ի տնօրենին համոզել է, թե «Տավուշն այն տարածաշրջանն է, որտեղ մեծ հնարավորություններ կան անտառանյութի օգտագործման»:
Մարզպետի խոսքերով` հատումն արգելելը ճիշտ չէ, կան թափոններ, որոնք խանգարում են անտառին:
Հ.գ. Աչքիս՝ անտառին ամենաշատը խանգարում է հենց Տավուշի մարզպետը։ Ուզում եմ հասկանալ՝ էդ միլիոն տարի ծառերն առանց Տավուշի մարզպետի աճում էին, նրանց ոչ մի թափոն չէր խանգարում, հիմա հանկարծ սկսեցին խանգարե՞լ…
Փետրվար 22, 2011
