ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏՈՎ ՔՐԵԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

www.1in.am

Մոտ 10 օր առաջ Իջևան քաղաքի Խաչատրյան և Խոջումյան տոհմերի հուշաղբյուրներ տանող ճանապարհի հարևանությամբ ցանկապատված հողամասում` Անտառամիջյան փողոցում, բենզասղոցով հատվել էին մոտ 20 ղաժի և կաղնի:

Մի քանի ծառի բների վրա թեփ ու հող էին լցրել, որպեսզի հանցագործության հետքերը քողարկվի:

Գողերը տարել էին նաև հողամասի ցանկապատված մետաղե ցանցի որոշ մաս:

Տավուշի մարզային քննչական բաժնում փաստի առնչությամբ արդեն հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի տվյալներով` Իջևանի Անտառամիջյան փողոցում` անտառամերձ տարածքում, հատվել է 21 ծառ` 11 հատ ղաժի, 9 բոխի և 1 կաղնի:

Հատված ծառերի գինը հաշվվում է 192 հազար 500 դրամ, պետությանը պատճառած վնասը կազմում է 577 հազար 500 դրամ:

Փետրվար 22, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր