ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ` ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Արմենպրես

Կապանի տարածաշրջանում անտառվերականգնման նպատակով «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն սկսել է աճեցնել տնկիներ: Անցած տարվա աշնանը կազմակերպությունը կատարել է վայրի տանձենու ցանքս, որի ծիլերն արդեն դուրս են եկել: Ցանքսից սպասվում է 10-12 հազար մատղաշ տնկիներ, որոնք կբավականացնեն 100-150 հա անտառների վերականգնման համար:
 
«Անցած դարի 90-ականերին` էներգետիկ ճգնաժամի տարիներին, Կապանի անտառներում հատվել են բազմաթիվ պտղատու ծառատեսակներ, եւ փաստորեն էկոհամակարգի շղթան խախտվել է: Թռչունների, վայրի կենդանիների կերը խիստ պակասել է:
 
Պտղատուների վերականգնումը նախկին քանակին պետք է հասցվի, որպեսզի թռչուններն ու վայրի կենդանիները կերի պակասի պատճառով միգրացիայի չենթարկվեն եւ կարողանան պոպուլիացիան շատացնել», - «Արմենպրես»-ի Կապանի թղթակցի հետ զրույցում ասաց կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը: Աշխատանքները կատարվելու են Կապանի անտառտնտեսության հետ համատեղ, քանի որ վերջինս խոստացել է իրականացնել նաեւ տնկիների պահպանումն ու դրանց հետագա խնամքը:

Ապրիլ 12, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր