ՍԻԲԻՐՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ

ՍԻԲԻՐՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ ՄԱՐՎՈՒՄ ԵՆ

Tert.am

Սիբիրում բռնկված անտառային հրդեհների տարածքը 200 հեկտարով կրճատվել է ՝ հասնելով 781,6 հեկտարի։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սիբիրի կենտրոնից հայտնել են, որ անտառային հրդեհների 40 օջախ է առկա։ «Դրանցից 15–ը՝ 366,6 հեկտար տարածությամբ, մեկուսացվել է»,– ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Անտառային հրդեհները գրանցվել են Ալթայում, Բուրյաթիայում, Կրասնոյարսկի երկրամասում։ Իրադրությունն առավել ծանր է Անդրբայկալյան երկրամասում։ Անցած օրվա ընթացքում այստեղ 24 անտառային հրդեհ է գրանցվել՝ 10413 հեկտար ընդհանուր տարածքով. հաջողվել է մարել 17–ը։

Նախարարությունից հայտնել են, որ հրդեհների բռնկման հիմնական պատճառը «տեղի բնակչության անզգույշ գործունեությունն է»։

Ապրիլ 18, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր