Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքը ավելացել է

Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքը ավելացել է

Aysor.am

Վերջին օրերին Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքն ավելացել է 11 հազար հա-ով: Ընդհանուր առմամբ, երկրում արձանագրվել է մոտ 500 հրդեհի բռնկման օջախներ: Բարդ իրավիճակում են գտնվում Հեռավոր Արևելքը և Սիբիրը:

Ամուրի շրջանը, Կրասնոյարսկի երկարմասը և Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզը փրկարարների մոտ մտահոգություն է առաջացնում: Բացի դրանից, Լենինգրադի շրջանում կանխատեսվում է իրադրության վատթարացում:

Ծանր վիճակ է Յակուտիայում, որտեղ 45 հրդեհի օջախ կա. «Քաղաքացիների հետ պրոֆիլակտիկ աշխատանք են տարվում, խախտումների ժամանակ վարչական բնույթի տույժեր են իրականացվում: Այժմ հակահրդեհային հատուկ ռեժիմ-տուգանք է սահմանված 3-ից մինչև 4 հազար ռուբլի: Տվյալ դեպքում նախազգուշացում չկա»,- ասել է Սախա (Յակուտիա) Հանրապետության պետհսկողության պետի տեղակալ Անդրեյ Կորնիլովը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի ուժեղ շոգի հետևանքով Ռուսաստանի շրջաններում բռնկված զանգվածային հրդեհները մարելու, նոր հրդեհների բռնկումը բացառելու նպատակով Հայաստանից Ռուսաստան են մեկնել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 28 հրշեջ-փրկարար և 4 հրշեջ ավտոմեքենա: 2010թ.-ի օգոստոսի 5-ին ՀՀ կառավարության նիստում որոշվել է Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 24 մլն 600 հազար դրամ` Ռուսաստանին` անտառային հրդեհների մարմանն աջակցելու համար:

Այս տարվա հրդեհները դեղ վաղ է կապել շոգերի հետ։

Մայիս 24, 2011 at 12:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր