«Գոնե անտառը չվերանա, նաեւ տնկեն»,- ասում են Շնողի կանայք

«Գոնե անտառը չվերանա, նաեւ տնկեն»,- ասում են Շնողի կանայք

ԷկոԼուր

«Գոնե անտառը չվերանա, նաեւ տնկեն»,- ասում են Շնողի կանայք:

Մայիսի 28-ին Շնողի Կանանց խորհրդում «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը հանդիպեց տեղի բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին տեղի բնակչության` անտառի հետ կապված խնդիրները:

Շնողը գտնվում է Թեղուտի անտառի կողքին: Անտառի զգալի մասը` պաշտոնական տվյալներով 357 հա, իսկ անկախ փորձագետների գնահատականով` 1000 հա-ից ավելի, պետք է հատվի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար:   Արդեն հատվել է 60 հա-ից ավելի անտառ` Թեղուտի նախագածի ենթակառուցվածքի կառուցման համար: Սակայն բնակիչներին այդ անտառից բաժին չի հասել, ընդհակառակը` 1 խմ փայտի գինը 10 000 դրամից ավելի է:

Բացատրությունն այն է, որ փողը պետք է կուտակվի հատուկ ֆոնդում եւ ծախսվի անտառվերականգնման աշխատանքների համար: Այդպիսով, բնակիչները կրկնակի վնաս են կրում, այսինքն, նրանք ոչ միայն կորցնում են անտառը, այլ նաեւ փայտը գնում են ավելի թանկ գնով: 

Մասնակիցները  քիչ էին տեղեկացված անտառային սեկտորում տիրող իրավիճակի մասին, բայց սեփական խնդիրների մասին բարձրաձայնեցին:  «…Դե ասենք, մեզ հատկացված հատատեղիները  մի քիչ նորմալ տեղ լինեին, որ մարդիկ վատ տեղից իրենց փայտը չգնեին: … Վատ չէր լինի, որ փայտը  բերեին մեզ մոտ, մեր մոտից գնեինք…Գները գոնե մինիմալ լինեն… Հետո գոնե անտառը չվերանա, նաեւ տնկեն»,- ասացին կանայք:

«Հայանտառ»-ի կողմից իրենց անտառի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին մասնակցելու առաջարկը նրանք խանդավառությամբ ընդունեցին: Քննարկմանը եկել էին նաեւ Շնողի պատանիները, ովքեր «Էկոլուր»-ի հետ «EcoLur Blog»-ում  բացեցին «Լոռի Շնող» թեժ գիծը:

Հունիս 01, 2011 at 15:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր