

Սեդա Հերգնյան, Նոյան Տապան
ՌԴ Սիբիրի դաշնային շրջանում անցած օրը հաջողվել է մարել 103 անտառային հրդեհ` 7,494 հազար հա ընդհանուր մակերեսով: «Ռիա Նովոստի»-ի տվյալներով, ներկայումս Սիբիրում գործում առկա է 163 անտառային հրադեհ` 38,664 հազար հա ընդհանուր մակերեսով: Նշվում է, որ մոտակա բնակավայրերին վտանգ չի սպառնում:
Սիբիրում բռնկված հրդեհներից առավել խոշորն են 10-ը` 19,07 հազար հա ընդհանուր մակերեսով, որից 7-ը՝ Կրասնոյարսկի մարզում, 2-ը` Իրկուտսկի տարածաշրջանում, 1-ը` Թուվայում: Հրդեհներն մարելու ուղղությամբ աշխատում է 3,612 հազար մարդ` 604 սարքավորումներով:
Հունիս 10, 2011 at 11:43
