Արիզոնա նահանգում հրդեհները շարունակվում են

Արիզոնա նահանգում հրդեհները շարունակվում են

Aysor.am

Ամերիկայի Արիզոնա նահանգում բռնկված հրդեհները հանգցնել չի հաջողվում: «Россия-24» հեռուստաընկերության փոխանցմամբ` հրդեհի մարման աշխատանքներում ավելի քան 3 հազար հրշեջներ են ներգրավված:

Տեղեկատվության համաձայն` համայնքի ղեկավարությունը տարհանել է վտանգի գոտում գտնվող տարածքների բնակիչներին: Ներկայում նահանգի փողոցները պարուրված են ծխով, տեղի բնակիչներին չեն օգնում անգամ բժշկական դիմակները:

Նշենք, որ վերջին օրերին եղանակը բարելավվել է, հրշեջներին նույնիսկ հաջողվել է հրդեհի մի քանի խոշոր օջախներ տեղայնացնել:

Օդերևութաբանների կանխատեսմամբ ` նախորդ շաբաթվա սկզբին դարձյալ մեծանալու է քամու հավանականությունը, ինչն էլ նոր հրդեհների առաջացման պատճառ կարող է դառնալ:

Լուսանկարը` www.nydailynews.com կայքի

Հունիս 13, 2011 at 13:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր