Փշալար անտառում` պաշտպանություն կենդանիներից, թե՞ մարդկանցից, դա դեռ պետք է պարզել

Փշալար անտառում` պաշտպանություն կենդանիներից, թե՞ մարդկանցից, դա դեռ պետք է պարզել

ԷկոԼուր

«ԷկոԼուր» ահազանգ ստացավ Լոռու մարզից, որ էքսկուրսիա գնացած երիտասարդները չեն կարողացել անտառ մտնել, քանի որ փշալարի են հանդիպել:

«ԷկոԼուր»-ի հարցին ի պատասխան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը նշեց, որ անտառում  կան ցանկապատված տարածքներ, որպեսզի կենդանիներ չմտնեն եւ չվնասեն մատղաշ ծառերը: Դրա հետ մեկտեղ նա ասաց, որ մարդկանց համար անտառի մուտքը բաց է: Մարտուն Մաթեւոսյանը խոստացավ մոտ ժամանակներս «ԷկոԼուր»-ի հետ այցելել այն վայրերը, որտեղից ահազանգ է ստացվել փշալարով անտառային տարածքի ցանկապատման մասին եւ հարցը տեղում լուծել: 

Նշենք, որ ամբողջ աշխարհում անտառի մոտ ապրող մարդիկ ազատ մուտք ունեն անտառ: Օգտագործելով տնտեսական մեխանիզմներ եւ գրագետ մենեջմենթ` տեղի բնակչությունը ներգրավված է անտառի կառավարման գործում, որպեսզի, օգտագործելով անտառը, մարդիկ կարողանան մասնակից լինել նաեւ անտառի պահպանմանը: Մեզ մոտ անտառամերձ համայնքների բնակիչներն օգտագործվում են որպես վարձու աշխատուժ: Տեղի բնակչության ամենագլխավոր հարցերից մեկը, թե ինչ հատվածներ են տրվելու հատման համար, որոշվում է առանց նրանց: Արդյունքում ինչ-որ մեկը վարձակալությամբ վերցնում է մի տարածք, որտեղ կարող է լինել համայնքի ջրի աղբյուրը, կամ որտեղ աճում են վայրի պտղատու ծառեր եւ թփեր, որոնք կարող է` օգտագործվում են մուրաբաների, տնական օղու արտադրության համար, այսինքն` տեղի բնակչության բարեկեցության ապահովման համար: Գործնականորեն, բիզնեսը շրջափակում է անտառը եւ դրա հետ մեկտեղ մոռանում է, որ անտառը բոլորինս է:

Հունիս 17, 2011 at 15:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր