Զգուշացեք արեւից

Զգուշացեք արեւից

Նելլի Միրզախանյան, Կապան, Lragir.am

Հուլիսի 30-ին միջպետական մայրուղու երկայնքով Նոր Առաջաձոր գյուղից 3-4 կիլոմետր հեռու զգալի չափերի հասնող անտառածածկ տարածք է հրդեհվել։ Գորիսի անտառտնտեսության մոտակայքում գտնվող աշխատակիցները առաջինն են օգնության հասել ու փորձել սեփական ուժերով մարել հրդեհը։ Անտառապետ Գրիշա Հայրապետյանը պատմում է, որ տնկարանը ջրում էին, ծուխ նկատեցին ու շտապեցին մարել:
 
Հրդեհի բաժին դարձած տարածքը պատկանում է Արցախանտառին։ Վերջինիս աշխատակիցները մեկուկես ժամ անց են հասել դեպքի վայր և փորձում էին հանգցնել կրակը  ձեռքի տակ եղած ծառերի մեծ ճյուղերով։
 
Հրդեհված տարածքում էր գտնվում նաև Վիվասել ՄՏՍ ընկերության ալեհավաքներից մեկը։ Եթե ժամանակին օգնություն չցուցաբերվեր, չէր բացառվում, որ մի քանի ուղղություններով կապը ընդհատվեր։
 
Մարզային հիդրոմետ ծառայությունից տեղեկացրել են, որ առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Խորհուրդ է տրվում ժամը 11-18-ը խուսափել արևի ուղղահայաց ճառագայթներից:
 
Շոգ եղանակով պայմանավորված շատացել են նաև շտապ օգնության կանչերը: Ծառայությունում օրական 22-23 կանչ են ստանում:

Օգոստոս 03, 2011 at 13:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր