Անտառի սեփականաշնորհում` իրականություն, թե՞ չհիմնավորված ենթադրություններ

Անտառի սեփականաշնորհում` իրականություն, թե՞ չհիմնավորված ենթադրություններ

ԷկոԼուր

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը մտավախություն հայտնեց, որ Հայաստանում անտառը պատրաստվում են սեփականաշնորհել հասարակության համար ամենաանկատ եղանակով: Լոռու մարզում տեղի ունեցած արտագնա նիստի ընթացքում, որը ENPI-FLEG ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Համաշխարհային բանկը, Հակոբ Սանասարյանը բանավեճի մեջ մտավ «Հայանտառ» ՊՈԱկ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի հետ, ով Գերմանիայի, Շվեդիայի, Լատվիայի մասնավոր անտառների կառավարման օրինակը բերեց: «Պետք չէ համեմատել անհամեմատելին: Հայաստանում մարդկանց մի մասն իր համար ամեն ինչ ոսկուց է պատրստում, իսկ մարդկանց մյուս մասն աղբամաններից դուրս չի գալիս: Այդ գործընթացը ձեռնտու է միայն մասնավոր գրպաններին»,- ասաց Սանասարյանը: Նշենք, որ վերջին ժամանակներս անտառային սեկտորը զգալիորեն ակտիվացել է:

Այսպես, փետրվարին Տավուշի մարզում ՀՀ գյուղատնտեսութան նախարար Սերգո Կարապետյանի եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի մասնակցությամբ քննարկվեց փայտամշակման արդյունաբերությունում բարենպաստ ներդրումային մթնոլորտի ստեղծման հարցը: Կառավարությունն ավելի քան 20%-ով պակաս ֆինանսավորեց Հայանտառին եւ հայտարարեց, որ մնացած գումարը Հայանտառը պետք է վաստակի անտառի վաճառքից: Հունիսին Էկոլոգիական իրավունքի կենտրոնում տեղի ունեցավ «Անտառները համայնքային կառավարմանը հանձնելու մասին» որոշման նախագծի քննարկումը: Իսկ այժմ քննարկվում է անտառամերձ համայնքների խոցելիության հարցը եւ առաջարկվում է նրանց համար հանել անտառի թափուկների համար վճարը, որից նրանք մաքրում են անտառը եւ միեւնույն ժամանակ վճարում 1200 դրամ անտառային թափոնի 1 խմ-ի համար: Վերջին առաջարկությանը բոլորն են աջակցում: Սակայն, հաշվի առնելով վերոնշյալը, հարց է առաջանում, թե ինչ կարժենա մեզ կառավարության այդ քայլը, եւ ինչպես է փոխհատուցվելու այն եկամուտը, որը առաջանում է թափուկի վաճառքից:

Օգոստոս 17, 2011 at 11:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր