

ԷկոԼուր
Առանց համարների մեքենաները, որոնց երթեւեկությունը բոլոր երկրներում համարվում է անօրինական, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը նորմա է համարում: Միայն այդպես կարելի է մեկնաբանել ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանը` ուղղված «Չենք լռելու» շարժման ակտիվիստների ահազանգին, ովքեր տեղեկացրել էին Կիրանցի մոտ ապօրինի ծառահատումների մասին: Նախարարությունը հայտարարեց, որ ստուգումներ է անցկացրել, որի արդյունքում ապօրինի անտառահատումներ չեն հայտնաբերվել: Նախարարությունն անտեսել է այն փաստը, որ փայտով բեռնված մեքենան համարներ չի ունեցել:
Եթե անտառի փայտ տեղափոխող առանց համարների մեքենան համարվում է օրինական փոխադրամիջոց, ապա չինովնիկների բարձր հայտարարությունները` անօրինական հատումների դեմ պայքարի եւ ճանապարհների վերահսկողության մասին, կարելի է դատարկ խոսքեր համարել:
Օրինականության եւ անօրինականության նկատմամբ հենց այս վերաբերմունքն է ամենամեծ ահազանգը, ինչի նկատմամբ մենք հրավիրում ենք անօրինական հատումների դեմ պայքարի համար պատասխանատու անձանց ուշադրությունը` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի, «Անտառային մոնիտորինգի պետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ալավերդյանի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի:
Օգոստոս 24, 2011 at 14:24
