

ԷկոԼուր
Պետք է վստահել անտառի վերաբերյալ անկախ փորձագիտական գնահատականներին, նույնիսկ եթե դրանք հակասում են պաշտոնական տվյալներին, եւ օգտագործել դրանք կայուն անտառօգտագործման նպատակով: Նման կարծիք հայտնեցին միանգամից երկու փորձագետներ` Այսեր Ղազարյանը (GIZ-ի տեխնիկական աջակցության ծրագիր, Գերմանիա) եւ IUCN-ից ENPI-FLEG ծրագրի համակագող Լյուբա Բալյանը: Անտառկառավարման պլանների մասին «ԷկոԼուր»-ի հարցի կապապկցությամբ երկու փորձագետները համաձայնվեցին, որ դրանք անհրաժեշտ է թարմացնել: Պլանը ռազմավարական նշանակություն ունի: Այն որոշում է, որտեղ եւ ինչ է պետք կտրել, ասում է Այսեր Ղազարյանը: Իսկ մեր պլանները նախատեսված են 10 տարվա համար, ընդ որում որ ամեն ինչ գնահատվել է աչքաչափով` հին մեթոդներով, երբ ամբողջ աշխարհն անցել է ժամանակակից տեխնոլոգիաներին: Նրանց օգնությամբ կարելի է հետեւել նույնիսկ, թե արդյոք հատումների իրական վայրերը համապատասխանում են մենեջմենթ պլաններում նշված տարածքներին, կամ իրականում ինչ քանակությամբ անտառ է է կտրվում եւ արդյոք դա համապատասխանում է նրան, ինչը նշված է մենեջմենթ պլանում: «ԷկոԼուր»-ի հարցին Այսեր Ղազարյանը հաստատականորեն պատասխանեց, որ եթե Հայաստանում կիրառվեն նոր տեխնոլոգիաները, ապա դա զգալիորեն կնվազեցնի անտառօգտագործման ոլորտում կոռուպցիոն ռիսկերը:
Չինովնիկները չեն կիրառում նոր տեխնոլոգիաներ, օրինակ, աշխարհում լայնորեն օգտագործվող հեռավոր զոնդավորման մեթոդը: Նրանք հանդես են գալիս նաեւ սոցիոլոգիական չափումների դեմ, որոնց օգնությամբ Համաշխարհային բանկը 2003թ. հրապարակեց ցնցող տվյալներ, որ Հայաստանում տարեկան հատվում է ավելի քան 1 միլիոն խմ անտառ: Լյուբա Բալյանը կարծում է, որ եթե մեթոդիկան արդեն փորձարկվել է, եւ 2003թ. արդյունքներին համաձայնվել են պետական այրերը, ապա այդ մեթոդիկան իրավունք ունի օգտագործվել նաեւ այսօր: Խնդիրն այն է, որ Հայանտառը եւ Բնապահպանության նախարարությունը միաձայն հայտարարում են, որ այսօր ապօրինի ծառահատումները 2003թ. համեմատությամբ կրճատվել են մի քանի անգամ: Իսկ Ագրոբիզնեսի ուսումնասիրության եւ կրթության միջազգային կենտրոնի տվյալները վկայում են, որ իրականում ապօրինաբար հատված անտառը ամենաքիչը 80 անգամ ավելի շատ է, քան պաշտոնական տվյալներն են ցույց տալիս:
Լյուբա Բալյանն ասում է, որ չինովնիկներն ու հասարակայնությունը աստիճանաբար սովորում են միասին նայել խնդրին: Դրանում նա առաջընթաց է տեսնում, որը կարող է բերել լավ որոշումների որոնմանը:
Մնում է գուշակել, թե ինչ որոշումներ կարելի է ակնկալել, եթե մենեջմենթ-պլանները հաստատվել են 2005թ., գործում են մինչեւ 2015թ., եւ դրանք փոխելը բարդ խնդիր է թեկուզ եւ այն պատճառով, որ դրանք հաստատում է կառավարությունը:
style="height: 390px; width: 640px">
Օգոստոս 26, 2011 at 13:34
