Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում անտառափայտը տեղափոխում են առանց համարանիշների բեռնատարներով

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում անտառափայտը տեղափոխում են առանց համարանիշների բեռնատարներով

ԷկոԼուր

Վրաստանի Թելավի քաղաք տանող ճանապարհին «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը հանդիպեց ծանոթ մի իրավիճակի` առանց համարանիշների բեռնատարի, որը անտառափայտ էր տեղափոխում: Հայաստանում այս երեւույթի ռիսկերն ակնհայտ են, քանի որ շատ դժվար է ապօրինաբար հատված անտառափայտով բեռնված մեքենան նույնականացնել եւ մեղավորներին պատասխանատվության կանչել: Այդ անօրինականությունը կանխելու մեր բոլոր միջոցառումները հաջողություն չեն ունենում:

Ապօրինի անտառահատումների խնդիրը կա նաեւ Վրաստանում, եւ Վրաստանի իշխանությունն առաջարկել է իր մեթոդը:  Կառավարությունը երկրի անտառային սեկտորի օպտիմալացման նպատակով անտառօգտագործման արտոնագրի փոխարեն մտցրել է երկարաժամկետ վարձակալություն` 49 տարի ժամկետով` օրինականացնելով բնական ռեսուրսների անխնա օգտագործումը: Վրացի բնապահպանական կազմակերպությունները  խիստ քննադատությամբ են հանդես գալիս իրենց կառավարության այս նախաձեռնության նկատմամբ: Նրանք համոզված են, որ վարձակալված անտառները չեն պահպանվի: Ներկայումս Վրաստանի անտառները կազմում են երկրի տարածքի մոտ 40%-ը, իսկ որքա՞ն կլինեն դրանք 49 տարի անց:

Սեպտեմբեր 28, 2011 at 14:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր