Վառելափայտը թանկացել է

Վառելափայտը թանկացել է

Էդվարդ Արզումանյան, Լոռու մարզ, Lragir.am

Այս օրերին, երբ մարդկիկ փորձում են ամեն գնով ձմռանը բնակարանների ջեռուցման խնդիրը լուծել, բարձրացվել են վառելափայտի գները: Ի դեպ, այն փայտատեսակների գները, որոնք Հայաստանում գրեթե չկան, և ավելի շատ գոյություն ունեն Եվրոպայի անտառներում, պահպանել են իրենց գները, իսկ այ օրինակ սովորական վառելափայտը զգալի թանկացել է:

Եթե օրինակ նախորդ տարիներին վառելափայտի մեկ խորանարդ մետրն արժեր 4000, ապա այս տարի բնակիչները այն ձեռքբերելու համար պետք է վճարեն 6000 դրամ գումարած ավելացված արժեքի հարկը` ընդհանուր առմամբ 7200 դրամ,-այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Անատոլի Մխիթարյանը, հավելելով, որ փայտանյութի գների թանկացումը կապվում է Հայանտառ ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական վիճակի և վառելիքի ու քսայուղերի գների բարձրացման հետ:

Ի դեպ, գների աճը չի վերաբերում անտառներում թափուկ վառելափայտին: Թափուկ վառելափայտի մեկ խորանարդ մետրի գինը մնացել է 1200 դրամ:

Հոկտեմբեր 10, 2011 at 14:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր