Լոռիի մարզում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել

Լոռիի մարզում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել

News.am

Լոռիի մարզում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 18:10-ին Լոռիի մարզի փրկարարական վարչության դիսպետչերական կետ ահազանգ է ստացվել, որ այրվում է Բազումի լեռնաշղթայի ստորոտը, քաղաքային գերեզմանատունն ընդգրկող հատվածի հետ միասին:

NEWS.am-ի թղթակիցը Լոռիի մարզից հայտնում է, որ հրդեհի բռնկման սկզբից մինչ այս պահը հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում Լոռիի մարզի հրշեջ-փրկարարները: Լոռիի մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը թղթակցի հետ զրույցում դեպքի վայրից հայտնեց, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են մոտ մեկ տասնյակ հրշեջներ Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից, նաեւ տեղի բնակիչները:

Հարցին, թե որքան տարածք է այրվել, Անտոնյանը պատասխանեց, որ վաղը դեպքի վայր կայցելի հակահրդեհային տեսչության խումբը, որն էլ կտա համապատասխան եզրակացություն ոչ միայն այրված տարածքի չափի, այլեւ պատճառների մասին: 

Հոկտեմբեր 24, 2011 at 15:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր