Իշխաննությունների կողմից հայտարարված անօրինական հատումների դեմ պայքարն անարդյունավետ է

Իշխաննությունների կողմից հայտարարված անօրինական հատումների դեմ պայքարն անարդյունավետ է

ԷկոԼուր

Անտառային ոլորտի վիճակը վաղուց առաջացնում է եւ իշխանությունների, եւ հասարակության, եւ հենց անտառամերձ համայնքների բնակիչների անհանգստությունը: Հայտնաբերված խնդիրները եւ հարցերը քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի, ՀՀ բնապահպանության նախարարության` ի դեմս «Դիլիջան» ազգային պարկի, Համաշխարհային բանկի, Բնության պահպանության միջազգային միության  (IUCN), Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Հայաստան)  փորձագետների, ENPI-FLEG միջազգային ծրագրի ներկայացուցիչների հետ:

Մեր եզրակացությունն այն է, որ իշխաննությունների կողմից հայտարարված անօրինական հատումների դեմ պայքարն անարդյունավետ է, քանի որ լուծված  չեն անտառային սեկտորի կառավարման հետ կապված հիմնական հարցերը:

Օրինակ`բոլորը համաձայն են, որ կան անօրինական հատումներ: Պետությունը 2010թ-ի համար նշում է անօրինաբար հատված 2310 ծառի մասին (տվյալները «Հայանտառ» ՊՈԱԿ-ինն են): Իսկ անկախ փորձագետները պնդում են, որ այդ թվերը ամենաքիչը 80 անգամ ավելի շատ են («Հայաստանի գյուղական բնակչության վրա անտառների շահագործման անկայուն գործելակերպի եւ ապօրինի հատումների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում» զեկույց, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն հիմնադրամ, Երեւան, 2011թ., ENPI—FLEG ծրագիր): Կողմերը իրավիճակը բացասական են գնահատում, բայց տարբեր պատճառները են բերում: Մենք ցանկանում ենք անօրինական հատումների դեմ պայքարի մեկ օրինակ բերել: Համաշխարհային բանկի կողմից Լոռիում կազմակերպված արտագնա նիստի ընթացքում Գուգարքի անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանը հայտարարեց, որ ապօինի անտառահատուների վերաբերյալ կազմված ակտերի 90%-ը բաժին է ընկնում միայն  Գուգարքի անտառտնտեսությանը: «Հայանտառ»-ի կազմում ընդգրկված են 19 անտառտնտեսություններ: Մի՞թե մյուս 18 անտառտնտեսություններում խախտումներ չեն լինում, եւ արդյո՞ք անօրինական հատումների դեմ պայքարը կրում է ընտրովի եւ կանխամտածված բնույթ: 

Հոկտեմբեր 28, 2011 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր