

ԷկոԼուր
«Արդեն մի քանի օր է` կտրում են Ծաղկաձորի ճոպանուղու մոտի այգին: Մեզ մոտ ասում են, որ կառուցում են դահուկային երրորդ ճանապարհը: Սկզբում կտրում էին վերեւում, հիմա իջել են ներքեւ: Այդ տարածքը ամենքիչը 15մ լայնություն եւ ավելի քան 1 կմ երկարություն ունի»: Այս ահազանգը «ԷկոԼուր»-ը ստացավ Ծաղկաձորից: Նախնական տվյալներով այդ տարածքը` մոտ 250 հա, վերցվել է անտառային ֆոնդից եւ համայնքային տարածք է: Ներկայումս իրավիճակը պարզում է Հրազդանի անտառտնտեսությունը: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեցին Բնապահպանության նախարարությունից, Կոտայքի մարզի տարածքային տեսչությունը ստուգումներ է սկսել:
Լուսանկարները` Սոնա Սիրունյանի
Մայիս 25, 2012 at 18:10





