

ԷկոԼուր
Բնապահպանական տեսչության Կոտայքի տարածքային բաժինը դեռևս չի ավարտել ստուգումները Ծաղկաձորի անտառում տեղի ունեցած հատումների վերաբերյալ: «Ստուգումներ են գնում: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- «ԷկոԼուր»-ին ասաց բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը: Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «ԷկոԼուր»-ին ահազանգեցին, որ Ծաղկաձորում մի քանի օր շարունակ անտառահատումներ են իրականացվում 1կմ երկարությամբ դահուկային ճանապարհի բացման համար: Պարզվեց, որ 250 հա տարածքը չի պատկանում անտառային ֆոնդին, այլ համայնքային տարածք է:
Լուսանկարը` Սոնա Սիրունյանի
Հունիս 07, 2012 at 18:12
