

Ոսկան Սարգսյան, Առավոտ
Մեր հավաստի տեղեկություններով՝ այս տարվա ամռանն ու աշնանը Տավուշի մարզից հունական ընկուզենիների արմատներ են առաքվել Կոտայքի մարզ, այնտեղ լվացվել-մաքրվելուց հետո՝ արտահանվել Իրան: Տավուշի մարզի բնակիչ բանվորները, տրակտորիստը, ովքեր տապալել են Կարմիր գրքում գրանցված ընկուզենիները եւ դրանք բենզասղոցով մաքրել ճյուղերից, գործի միջնորդ անձից դեռեւս չեն ստացել իրենց կատարած աշխատանքի վճարը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Մեր տեղեկություններով՝ առանց բնապահպանական պետական տեսչության եզրակացության հատվել է առնվազն 5-6 հատ հսկա ընկուզենի: Զարմանալի է, որ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների կապակցությամբ քննություն կատարած ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն անտեղյակ է այս փաստերից:
Դեկտեմբեր 10, 2012 at 15:39
