

ԷկոԼուր
Մինչև գազի նոր թանկացումներն էլ այն հասանելի էր սահմանապակ քանակությամբ մարդկանց: Հատկապես սոցիալապես անապահով գյուղերում կապույտ վառելիքի սպառումը շատ քիչ է: Այդ մասին հաստատեց նաև Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանը: «Մինչ թանկացումներն էլ համայնքում ոչ բոլորը ունեին հնարավորություն օգտագործելու գազը ջեռուցման նպատակով, հիմա առավել ևս: Իսկ անտառի փեշին բնակվող համայնքի յուրաքանչյուր ընտանիքին օրինականորեն հատկացվող 8 խմ անվճար թափուկ վառելափայտը չի կարող բավականացնել: Գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացումը կարող է ստիպել մարդկանց ձեռք մեկնել անտառների վրա»,-նշեց Վ. Չիլինգարյանը: Ըստ նրա` կառավարությունը պետք է աջակցի բնակիչներին, ապահովելով թափուկ վառելափայտով, կան բավականին մեծ անտառներ և հնարավոր է թափուկ վառելափայտի քանակությամբ բավարարել բնակիչներին` խուսափելով ապօրինություններից:
ENPI-FLEG ծրագրի շրջանակներում անցկացված անկախ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ապօրինի անտառահատումների ծավալը գերազանցում է պաշտոնական թիվը ամենաքիչը 70 անգամ, իսկ բնակչության պահանջարկը 650.000 -ով ավելի է, ինչը մոտ 20 անգամ գերազանցում է անտառահատումների պաշտոնական ծավալը:
Հուլիս 23, 2013 at 12:17
