Հետք
Լոռու մարզի անտառային տարածքը կազմում է 99 848 հա, որից 28360 հա ընդգրկում են Գուգարքի, 6665 հա` Ստեփանավանի, 7143 հա` Տաշիրի եւ 5741 հա Թումանյանի տարածաշրջանները։ Այս տարվա 10 ամիսների ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է ապօրինի անտառահատման 34 դեպք, որոնցով հարուցվել է 7 քրեական գործ։
Ապօրինի անտառահատումների հետեւանքով պետությանը պատճառվել է մոտ 50 մլն դրամի վնաս։ Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից, նախաքննության ընթացքում վերականգնվել է վնասի մի մասը:
Դեկտեմբեր 04, 2009
