

ԷկոԼուր
Տարածքը, որտեղ անտառ են կտրել, «Հայանտառ» ՊՈԱԿ-ին չի պատկանում, այլ Սարավան գյուղի վարչական տարածքն է։ Այս մասին ԷկոԼուրին հայտնեց «Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը։ «Մեր աշխատակիցները ստուգեցին ահազանգը եւ պարզեցին, որ Սարավանի համայնքապետը տարածքը տրամադրել է ինչ-որ հանքարդյունաբերական ընկերության տնկարանի ստեղծման համար։ Թե ինչ ընկերություն է, նրանք չգիտեն, եւ հիմա զբաղված են տարածքի մաքրմամբ»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը։
Նշենք, որ Սարավանի ծառահատումների մասին ահազանգը գրանցված է ՀՀ բնապահպանության նախարարությունում։ Ինչպես ԷկոԼուրին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, բնապահպանական տեսչությունը զբաղվում է խնդրով:
Մայիս 19, 2014 at 11:04
