

ԷկոԼուր
2014 թվականի հունիսի 14-ից Վայոց ձորի, Կոտայքի եւ Արագածոտնի մարզերի անտառային տարածքներում իրականացվում են անտառի վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումներ:
Թունավորումից խուսափելու նպատակով պայքարի միջոցառումների ավարտից հետո` 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում անհարժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել այդ տարածքներից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։
Աղբյուրի համաձայն՝ ավիացիոն քիմիական պայքարի միջոցառումները կիրականացվեն հետևյալ ժամանակացույցով`
-
ՀՀ Վայոց Ձորի մարզի «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 14.06.2014թ.- 16.06.2014թ.
- ՀՀ Կոտայքի մարզի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղ՝ 17.06.2014թ. – 20.06.2014թ.
- ՀՀ Արագածոտնի մարզի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղ 21.06.2014 – 24.06.2014թ.:
Հունիս 24, 2014 at 13:53
