1000-ից ավելի ապօրինի հատված ծառեր Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսություններում

1000-ից ավելի ապօրինի հատված ծառեր Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսություններում

ԷկոԼուր

Երկու օրվա դիտարկումների ընթացքում Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) կամավորները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսությունների մի քանի տեղամասերում հայտնաբերել են 1000-ից ավելի անօրինական հատված ծառեր, որոնցից շուրջ 500-ը թարմ հատումներ էին։ Այդ ծառերի մեծամասնությունը աճում էին 30 աստիճանից բարձր թեքություն ունեցող լանջերին, որտեղ ընդհանրապես հատումներ իրականացնել չի կարելի։ Կամավորները ծառահատումները հայտնաբերել են «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրած առաջին դաշտային աշխատանքների ժամանակ:

Մանրամասները` տեսանյութերում:



Նոյեմբեր 03, 2015 at 14:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր