

ԷկոԼուր
1990-2010թթ ընթացքում Հայաստանի ամբողջ անտառային կենսազանգվածում կուտակված ածխածնի պաշարները նվազել են`17 միլիոն տոննայից հասնելով 13 միլիոն տոննայի: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Պարենային և գյուղատնտեսական կազմակերպության կողմից 2010 թ.-ին կատարված «Գլոբալ անտառային պաշարների գնահատման զեկույցում»: Աղբյուրի համաձայն` այս ցուցանիշը վերագրվում է այդ ժամանակահատվածում կատարված զանգվածային անտառահատումներին:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանի անտառները կազմում են Հայաստանի 11%-ը, մինչդեռ անկախ փորձագետների գնահատմամբ անտառնային տարածքները կրճատվել են` հասնելով 7-8 տոկոսի:
Դեկտեմբեր 11, 2015 at 17:33
