Լեւոն Գալստյան՝ Անտառային օրենսգրքի փոփոխությունները միտված են օրինականացնելու անտառում արդեն կառուցված օբյեկտները

Լեւոն Գալստյան՝ Անտառային օրենսգրքի փոփոխությունները միտված են օրինականացնելու անտառում արդեն կառուցված օբյեկտները

ԷկոԼուր

«Անտառային օրենսգրքում փոփոխություններն ակնհայտ արված են նրա համար, որ կառուցապատումը թույլատրվի, որպեսզի որոշ մարդկանց  արդեն կառուցված օբյեկտներն օրինականցավեն, և շարունակվի կառուցապատումն անտառապատ տարածքներում»,- ասաց Համահայկական բնապահպանական ճակատի  համակարգող Լևոն Գալստյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Անտառի կայուն կառավարումը որպես կլիմայի քաղաքականության անբաժանելի մաս» խորագրով կլոր սեղանի ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել ՀՀ Անտառային օրենսգրքի փոփոխությունների մասին նոր օրինագիծ, որով թույլատրվում է անտառում կառուցապատում իրականացնել:

Լեւոն Գալստյանը նշեց, որ անտառում կառուցապատում թույլատրելու դեպքում անտառից ոչինչ չի մնա: «Իրավիճակն այն է, որ երբ անտառում մի փոքր բան է կառուցվել, ճանապարհ է բացվել եւ լրացուցիչ թույլտվություն է եղել ծանր տեխնիկայով ծառերը հանելու, ապա 2 տարի հետո ծառերի 50 տոկոսն այդտեղից վերացել է, սրան է բերում այդ կառուցապատումը»:

Լեւոն Գալստյանն առաջարկեց ՀՀ անտառային օրենսգրքից հանել արտադրական նշանակության անտառներ հասկացողությունը, քանի որ Հայաստանում արտադրական նշանակության անտառներ չկան, ինչպես նաեւ առաջարկեց  օրենսդրությամբ սահմանել հատուկ նշանակության անտառների օգտագործման և պահպանման կարգը:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

Մայիս 02, 2016 at 15:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր