Արմենպրես
Սյունիքի մարզում մարտի 30-ին արձանագրվել է այս տարվա առաջին անտառային հրդեհը: ժամը 13.00-ի սահմաններում մարզային փրկարարական վարչությունը ահազանգ է ստացել Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասին հարակից անտառային գոտում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր է մեկնել մեկ հրշեջ հաշվարկ, սակայն մեքենաների համար անցանելի տեղանքի պատճառով կրակը մարվել է փրկարարների ջանքերով` առանց տեխնիկայի օգնության, ինչի համար պահանջվել է ավելի քան 2 ժամ:
ՀՐԴԵՀ՝ ԿԱՊԱՆԻ ԱՆՏԱՌՈՒՄ
Մերի Սողոմոնյան, Առավոտ
Մարտի 30-ին հրդեհ էր բռնկվել Կապանի Շղարշիկ թաղամասի հարակից անտառում: Այրվել են մոտ 3 հեկտար թփուտներ ու ծառեր: Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը դեպքի մասին ահազանգ է ստացել ժամը 13-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած մեկ հրշեջ հաշվարկին հաջողվել է կրակը մարել միայն 2 ժամ հետո, քանի որ տեղանքի անհարմարության պատճառով ջրցան մեքենաները չեն կարողացել բարձրանալ հրդեհված տարածքը, ուստի փրկարարները կրակը հանգցրին մեծ դժվարությամբ ու առանց տեխնիկայի: Ըստ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի՝ սա այս տարվա արձանագրված առաջին անտառային հրդեհն էր: Պարոն Հարությունյանը նշում է, որ բռնկված հրդեհի պատճառը մարդկային գործոնն է, քանի որ, ելնելով եղանակային պայմաններից՝ շոգ ու տապ չէր, հնարավոր չէր հրդեհ բռնկվեր անտառում:
Վնասի չափերը ճշտվում են:
Ապրիլ 02, 2010
