

ԷկոԼուր
Նորվեգիան դեռ միակ երկիրն է, որը հայտարարել է տրոպիկական անտառների պետական գնման զրոյական մակարդակի մասին:
Այս մասին հայտարարում է այս ոլորտում լիդեր կազմակերպություններից Տրոպիկական անտառների նորվեգիական հիմնադրամը (RNF):
Հաղորդագրության մեջ ասված է, որ, մասնավորապես, տրոպիկական անտառների պահպանման համար տարվող հետևողական պայքարի արդյունքում մի շարք ընկերություններ արդեն պարտավորվել են դադարեցնել այնպիսի ապրանքների գնումը, ինչպիսիք են` արմավենու յուղը, տրոպիկական փայտանյութը, թուղթը և այն ապրանքները, որոնք կարող են կապված լինել տրոպիկական անտառների ոչնչացման հետ: Ոչ պակաս դեր է խաղացել նաև նորվեգիական «Norges Bank Investment Management» բանկը, որն առանձին քաղաքականություն է մշակել կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ Նորվեգիայի կառավարության հետ երկխոսության միջոցով:
Տրոպիկական անտառները կլիմայի փոփոխությանը հակադրվող գլխավոր գործոնն են: Ինչպես հայտնում են մասնագետները, տրոպիկական անտառների հատման ներկա տեմպի պայմաններում մինչև 2020 թ-ը Երկրում կարող է մնալ այդ անտառների միայն մեկ երրորդից ոչ ավելին: Անգլիացի բուսաբան Թ. Ուիթմորի հաշվարկներով՝ փայտային տեսակի պահպանման համար, ի նկատի ունենալով գենետիկ բազմազանությունը, անհրաժեշտ է նրա 5000-ից ոչ պակաս առանձին ներկայացուցիչներ, որոնք կզբաղեցնեն 17-ից 135 քառակուսի կիլոմետր տարածք: Տրոպիկական անտառների տարածքի կրճատումն այնպիսի ինտենսիվությամբ է ընթանում, որ մի շարք շրջաններում կարող են շուտով մոտենալ ճգնաժամային վիճակի:
Փետրվար 16, 2017 at 18:13
