«Էյ Թի Փի»-ն 64,107 ծառ է տնկել Տաշիրում և Ստեփանավանում

«Էյ Թի Փի»-ն 64,107 ծառ է տնկել Տաշիրում և Ստեփանավանում

ԷկոԼուր

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն այս տարի 64,107 ծառ է տնկել Տաշիրում և Ստեփանավանում: Հիմնական ծառատունկը իրականացվել է Տաշիրում: Համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա` Միխայլովկա գյուղի հարևանությամբ, տնկվել է 59,816 ծառ:

«Դրանք հիմնականում սոճու և քիչ քանակության վայրի պտղատու ծառերի՝ խնձորենու և տանձենու տնկիներ են։ Այդ տարածքը կազմում է մոտ 34 հեկտար: Աշխատանքները դեռ շարունակվում են: Նախատեսում ենք ավարտել դրանք այս տարվա աշնանը», - «ԷկոԼուր»-ին փոխանցեց «Էյ Թի Փի»-ի անտառագետ Վահե Մարտիրոսյանը: Նա նշեց, որ ծառատունկին մասնակցել են նաև հարակից համայնքների բնակիչները:

Իսկ Ստեփանավանում կատարվել են լրացման աշխատանքներ՝ տնկիների տնկում տարածքի բացատներում և չորացած ու վնասված ծառերի փոխարինում առողջ տնկիներով։

Նյութում օգտագործված լուսանկարները տրամադրել է Վահե Մարտիրոսյանը

 
 

Մարտ 31, 2017 at 15:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր