

www.armenianow.com
Առաջատար միջազգային լրատվական ցանցը ածխածնային շուկայի և ծառատունկ ծրագրերի մասին հոդված է հրապարակել, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում անտառների վիճակին:
Լարա Ֆարարի հոդվածում ասվում է. «Այնքան քիչ անտառներ են մնացել այս փոքր երկրում` Հայաստանում, որ Համաշխարհային բանկը նախազգուշացրել է, թե մի օր այն անապատի է վերածվելու»:
Հոդվածում խոսվում է նաև Մասաչուսեթսում հիմնված «Հայաստան. ծառատունկ» ծրագրի մասին, որը ծառեր է տնկել 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին անտառահատված ծառերի փոխարեն, և հաղորդվում է կազմակերպության ծրագրերի մասին` ֆինանսական միջոցներ հայթայթել այսպես կոչված «ածխածնի վարկեր» տրամադրելու միջոցով:
Խոսվում է նաև, որ, այդուհանդերձ, հարցեր են առաջանում, թե արդյոք անտառաբուծության նախագծերում ածխածնային ֆինանսավորման կիրառումը նպաստավոր կլինի՞ շրջակա միջավայրի, ինչպես նաև այն համայնքների համար, որտեղ տնկվում են ծառերը:
«Անտառաբուծությանն ու ածխածնին վերաբերող հարցերը, իհարկե, նորամուծություն են, այնպես որ, այս հարցերը դժվարընկալելի են,- ասել է «Հայաստան. ծառատունկ» ծրագրի փոխտնօրեն Ջեյսոն Սողիկյանը: - Մարդիկ ցանկանում են ներդրումներ կատարել դրանում, քանի որ հասկանում են` ծառերի և ածխածնի միջև կապ կա, այդպիսով հեշտ է հասարակության համար կլիմայի փոփոխության և ծառերի միջև կապ գտնելը»:
Ամբողջ պատմությունը կարող եք կարդալ CNN-ի կայքում` http://edition.cnn.com/2010/WORLD/europe/04/23/eco.tree.carbontrading/?hpt=C2
Ապրիլ 26, 2010
