

ԷկոԼուր
«Խոսրովի անտառ» արգելոցում այրվել է 1641.64 հեկտար տարածք, արգելոցի սահմաններից դուրս այրված տարածքը կազմում է 74,66 հա: «Վայոց ձորի անտառտնտեսությունում» այրվել է 609.016, իսկ «Արագածոտնի անտառտնտեսությունում»` (Բյուրական) 762 հեկտար տարածք:
Արբանյակային պատկերների վերծանման միջոցով ստացված այս տվյալները հրապարակել է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Խոսրովի արգելոցում և Վայոց ձորում այրված անտառածածկի մեջ ներառված չեն առանձին մանր խմբերով և կղզյակների տեսքով հանդես եկող գիհուտները:
Բյուրականում բռնկված հրդեհի արդյունքում ցածր, չափավոր-ուժեղ և բարձր աստիճաններով այրվել է մոտ 597 հա տարածք, իսկ խիտ կաղնու անտառածածկում շատ թույլ աստիճանի այրումն ընդգրկել է մոտ 50 հա տարածք, բարձր աստիճանների այրումը՝ 105 հա: Անտառածածկի առանձին նոսր հատվածները տվյալներում ներառված չեն:
Խոսրովի անտառ
Ստորև ներկայացված են արբանյակային պատկերներ, որոնք արվել են հրդեհից առաջ (նկ .1) և հետո (նկ2.):
Նկ.1 Sentinel-2 արբանյակային պատկեր հրդեհից առաջ (21/07/2017)
Նկ2. Sentinel -2 արբանյակային պատկեր հրդեհից հետո (20/08/2017)
Հրդեհված տարածքների հեռազննման մեթոդների հիման վրա իրականացված դասակարգում՝ ըստ այրման ծանրության աստիճանի (նկ3):
Բռնկված հրդեհի արդյունքում Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է
1641.64 հա տարածք: Արգելոցի սահմաններից դուրս այրված տարածքը կազմում է 74,66 հա (նկ4):
Վայոց Ձոր
Վայոց Ձորի մարզում բռնկված հրդեհի ադյունքում այրվել է ընդհանուր 609.016 հա տարածք:
Նկ1. Այրված տարածքի սահմանը նախքան հրդեհը (21/07/2017)
Նկ.2 Sentinel -2 արբանյակային պատկեր հրդեհից հետո (20/08/2017)
Արագածոտն/Բյուրական
Համաձայն Seninel-2 արբանյակային պատկերների միջոցով իրականացված վերծանման տվյալների՝ Բյուրականում բռնկված հրդեհն ընդգրկել է մոտ 762 հա տարածք, որտեղ ցածր, չափավոր-ուժեղ և բարձր աստիճաններով այրվել է մոտ 597 հա տարածք: Ստորև ներկայացված են արբանյակային պատկերներ, որոնք կատարվել են հրդեհից առաջ (նկ .1) և հետո (նկ2.):
Նկ.1 Sentinel-2 արբանյակային պատկեր հրդեհից առաջ (30/08/2017)
Նկ2. Sentinel -2 արբանյակային պատկեր հրդեհից հետո (09/09/2017)
Հրդեհված տարածքների հեռազննման մեթոդների հիման վրա իրականացված դասակարգում՝ ըստ այրման ծանրության աստիճանի (նկ3):
Բուն այրվածքը կազմում է 597,4 հա(նկ4) :
Սեպտեմբեր 22, 2017 at 18:28