Անտառային պետական կոմիտեն չպետք է լինի որևէ նախարարության ներքո. Նազելի Վարդանյան

Անտառային պետական կոմիտեն չպետք է լինի որևէ նախարարության ներքո. Նազելի Վարդանյան

ԷկոԼուր

«ԷկոԼուր»-ը շարունակում է ներկայացնել մասնագետների կարծիքները «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգ» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ: Հայեցակարգի նախագծով առաջարկվում է Հայաստանի բոլոր անտառները` այդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների, հանձնել մեկ մարմնի կառավարմանը՝ Անտառային պետական կոմիտեի:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի համաձայն՝ անտառների միասնական կառավարումը հնարավոր է` իրականացվի հենց բնապահպանության նախարարության ներքո:
«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանի կարծիքով՝ սխալ է անտառների միասնական կառավարումը հանձնել որևէ նախարարության:

«ՀՀ անտառի ազգային ծրագրի, անտառի ազգային քաղաքականության և ռազմավարության մեջ նշված է, որ պետք է լինի անտառային միասնական ֆոնդ, անտառային կոմիտե: Բայց այստեղ կարևորն անունը չէ, կարևորը կարգավիճակն է: Այդ կոմիտեն չպետք է լինի որևէ նախարարության ներքո, այն պետք է լինի կառավարությանն առընթեր: Կոմիտեի նախագաhն` ինքը, պետք է կարողանա իր ծրագրերն անմիջապես ներկայացնել կառավարությանը: Կոմիտեն` ինքը, պետք է մշակի իր քաղաքականությունը, և պետք է լինեն տարբեր ծառայություններ՝ առանձին անտառների պահպանման և բնության հատուկ պահպանվող տարածքների: Բնապահպանության նախարարությունը կարող է իրականացնել իր տեսչական գործառույթը, բայց միաժամանակ կառավարում և վերահսկողություն իրականացնել չի կարող», - իր տեսակետը հայտնեց Նազելի Վարդանյանը:

Նշենք, որ ներկայումս անտառային հողերի շուրջ 75%-ի վրա կառավարման գործառույթներ է իրականացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, իսկ 25%-ը, որը բնության հատուկ պահպանվող տարածքներում է, կառավարվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

Սեպտեմբեր 28, 2017 at 15:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր