

armtimes.com
Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 35 մարդու։ Այս մասին հաղորդում է «NBC News»-ը։
Հաղորդվում է, որ հրդեհը անցել է նահանգի տարածքում մոտ 90,000 հա տարածքով։ Իշխանությունները հաղորդում են նաև ավելի քան 200 անհետ կորածների մասին։
Արագ տարածվող հրդեհը նաև դարձել է զանգվածային տարհանման պատճառ մի շարք շրջաններում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կալիֆորնիայում անտառային հրդեհը խոշորագույնն է վերջին 84 տարվա ընթացքում։
Հոկտեմբեր 16, 2017 at 16:09
