

Էկոլուր
Տեղական և միջազգային փորձագետների կարծիքով Հայաստանում անտառտնտեսության ոլորտում գործող ինստիտուցիոնալ համակարգը և օրենսդրությունը չեն կարող կանխել անտառային ապօրինի հատումները: Ըստ նրանց` անհրաժեշտ է շուտափույթ բարեփոխումներ իրականացնել այդ ոլորտում:
Նմանատիպ բարեփոխումներ Հայաստանում մեկնարկել է միջազգային «Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան երկրների եւ Ռուսաստանի անտառային օրենսդրության կիրարկման եւ անտառային ոլորտի կառավարման բարելավում» (ENPI FLEG) ծրագիրը: Ծրագիրը իրանացվում է Համաշխարհային բանկի, Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) կողմից` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Հայաստանում անտառային ոլորտին ENPI FLEG-ի տրված գնահատականում ասվում է, որ ՀՀ կառավարությունը մի շարք փաստաթղթեր է վավերացրել անտառային կառավարման ոլորտում, ինչպես օրինակ «ՀՀ անտառների ազգային ռազմավարությունը և քաղաքականությունը» և «Ապօրինի անտառահատումների խնդիրի լուծմանն ուղղված միջոցառնումերի ծրագիրը»: 2005 թ. ստեղծվել է Անտառի մոնիտորինգի պետական կենտրոնը:
ENPI FLEG-ի գնահատականում նաև նշվում է, որ պարզ չի, թե կոնկրետ որ կառույցն է պատասխանատու ապօրինի անտառահատումների համար` ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, թե Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը, ինչն ավելի է խորացրել ապօրինի անտառհատումների խնդիրը:
Ծրագրի շրջանակներում աշխատանքային հանդիպման ժամանակ այս և այլ խնդիրների քննարկման արդյունքում մշակվել է գործողությունների ծրագիր, որի մեջ ներառվել են հետևյալ գործողությունները.
• Կոռուպցիայի մակարդակի վերլուծություն և անտառային սեկտորի կառավարման ոլորտի իրավիճակի արտացոլում
• Անտառօգտագործման այընտրանքային եղանակների առաջարկների վերլուծություն
• Տեղական բնակչության վառելիքային ռեսուրսների մատչելիությունը վերլուծություն
• Անտառի կառավարման և սերտիֆիկացիայի համակարգային շղթայի ներմուծում
• Անտառօգտագործման ոլորտում ներգրավված բիզնեսի գնահատում
• Հայանտառ ՊՈԱԿ-ի կազմի մեջ մտնող անտառային արգելավայրերի գնահատում
• Կրթական ծրագրերի մշակում
Մայիս 13, 2010
