Մշակվել է Հայաստանում կայուն անտառկառավարման խթանման պլանի նախագիծը

Մշակվել է Հայաստանում կայուն անտառկառավարման խթանման պլանի նախագիծը

ԷկոԼուր

Սույն թվականի դեկտեմբերի 6-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում կայուն անտառկառավարման /ԿԱԿ/ խթանման պլանի նախագծի քննարկումը: Նախագիծը մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» (ԿԻԿ/IBiS) ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, գիտահետազոտական, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ավելի քան 30 ներկայացուցիչներ:

ԿԻԿ ծրագրի փորձագետ Արմեն Գևոգյանը ներկայացրեց անտառային ոլորտի իրավական խնդիրների, կառավարման, անտառային կենսաբազմազանության, անտառի վիճակի բարելավմանը, ինչպես նաև անտառի սոցիալ տնտեսական գործառույթների խթանմանն ուղղված գործողությունների առաջարկություններ:

Որպես կարևոր և անհրաժեշտ գործողություններ քննարկման մասնակիցները նշեցին անտառային ոլորտի քաղաքականության և ազգային ծրագրի վերանայումը, կայուն անտառկառավարման ազգային չափանիշների և ցուցանիշների մշակումը, միջոլորտային համագործակցությունը, ոլորտում մարդկային և տեխնիկական հզորությունների ստեղծումը, համայնքային և մասնավոր անտառների խթանումը:

Քննարկման մասնակիցները փաստեցին, որ Հայաստանում անտառկառավարման վիճակի բարելավումը հնարավոր է միայն ոլորտի շահագրգիռ կողմերի, գործընկերների, միջազգային և դոնոր կազմակերպությունների համատեղ ջանքերով:

Դեկտեմբեր 08, 2017 at 17:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր