

ԷկոԼուր
Էկոլոգիական իրավունքի վրացական կենտրոնը անտառների կառավարման ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ տարածել է տեղեկատվություն: Կազմակերպության կարծիքով` այդ փոփոխությունները մեծ վտանգ են սպառնում անտառի եւ անտառային էկոհամակարգերի համար:
Բարեփոխումների իմաստն այն է, որ Վրաստանի անտառները անցնում են մասնավորի ձեռքը, եւ 49 տարի ժամկետով անտառները վարձակալողն իրավունք ունի օգտագործել բոլոր հարստությունները, որոնք գտնվում են այդ տարածքում, այդ թվում եւ իրավունք ունի օգտակար հանածոների արդյունահանման ներդրումային ծրագրերի իրականացման, հողերի յուրացման եւ այլն:
Նոյեմբեր 08, 2011 at 10:45
