Արշավ դեպի Թեղուտ. սկսվում է անտառը փրկելու նոր ծրագիրը

Արշավ դեպի Թեղուտ. սկսվում է անտառը փրկելու նոր ծրագիրը

Tert.am

Հունվարի 15-ին «Փրկենք Թեղուտի անտառը» նախաձեռնությունը կազմակերպում է արշավ դեպի Թեղուտ, որով կսկսվի նոր միջոցառումների շարքը` ի պաշտպանություն անտառի:

«Այս  արշավի նպատակն է ծանոթացնել  բոլոր նրանց, ովքեր հետագայում պայքարելու են, թե իրականում ինչումն է խնդիրը, ինչ է Թեղուտի անտառը, և ինչ է սպասվում դրան, եթե հանքը շահագործվի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց արշավի նախաձեռնողներից Գոռ Հակոբյանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ ակցիային մասնակցելու են նաև խնդրից լավատեղյակ բնապահպաններ,  ովքեր կբացատրեն, թե ինչումն է հանքի շահագործման վտանգը:

Արշավի օրը նախաձեռնության անդամները նաև կներկայացնեն Թեղուտի պաշտպանության իրենց կազմած նոր ծրագիրը:  Գոռ Հակոբյանը հրաժարվեց մեզ  այժմ  հայտնել այդ ծրագրված քայլերը, միայն ասաց, որ դրանք ներառում են անտառի փրկության համար պայքարի բոլոր հնարավոր միջոցները: 

Հունվար 09, 2012 at 16:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր