

ԷկոԼուր
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն այսօր հանդիպել է կոմբինատի աշխատակիցների հետ, ովքեր երեկ բողոքի ցույց էին կազմակերպել: Աշխատակիցները կոմբինատի ղեկավարությունից պահանջել էին բարձրացնել իրենց աշխատավարձերը:
Ինչպես ԷկոԼուրին հայտնեց Քաջարան քաղաքի բնակիչը, հանդիպմանը Մհեր Պոլոսկովը խոստացել է վերանայել աշխատավարձերը և փուլ առ փուլ բարձրացնել:
«Մարդիկ ասացին, որ եթե իրենց տված խոստումը չիրականացվի, կրկին բունտ են անելու», - փոխանցեց Քաջարանի բնակիչը:
Մհեր Պոլոսկովը նաև խոսք է տվել այսուհետ հասանելի լինել աշխատակիցների համար և շաբաթը գոնե մեկ անգամ հանդիպել նրանց:

Մայիս 11, 2018 at 17:52
