Հանքարդյունաբերող ընկերություններն ավելացրել են իրենց ներկայացուցչությունը ԱՃԹՆ բազմաշահառու խմբում

Հանքարդյունաբերող ընկերություններն ավելացրել են իրենց ներկայացուցչությունը ԱՃԹՆ բազմաշահառու խմբում

ԷկոԼուր

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) շրջանակներում գործող, ՀՀ կառավարությանն առընթեր բազմաշահառու աշխատանքային խումբը վերսկսում է իր աշխատանքը նոր կազմով: Խմբի կազմը, որը սահմանվել է ՀՀ վարչապետի 2018 թ-ի հուլիսի 16-ի N 960-Ա որոշմամբ, փոփոխվել է: Ավելացել է հանքարդյունաբերող ընկերությունների ներկայացուցչությունը. այլընտրանքային հիմունքներով ավելացել է 4 ներկայացուցիչ: Պետական մարմինների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների քանակը նույնն է` 6 ներկայացուցիչ նախարարություններից և գերատեսչություններից, 4 ներկայացուցիչ հասարակական սեկտորից: Այսպիսով, զգալիորեն նվազել է հասարակական սեկտորի ներկայացուցչությունը:

Վարչապետի որոշմամբ, ՀՀ ԱՃԹՆ-ի բազմաշահառու խումբը կղեկավարի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

 

Հուլիս 20, 2018 at 18:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր