ՌՈԲԵՐՏ ՄՔԼՅՈՒՐ` ԱՄՆ-ՈՒՄ 1872Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԸ ՄԻՆՉ ՕՐՍ ՉԻ ԲԱՐԵՓՈԽՎԵԼ

ԷկոԼուր

ԱՄՆ-ում դեռեւս գործում է 1872թ. ընդունված «Հանքարդյունաբերության մասին» օրենքը: Ներկայումս այդ օրենքը մեծ հնարավորություններ է տալիս ժամանակակից հանքարդյունաբերական ընկերություններին, որպեսզի նրանք երկրի արեւմուտքում պետական հողերը վերցնեն եւ պետությանը գրեթե  առանց շահույթ տալու հանգիստ շահագագործեն: Այս մասին «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց ամերիկյան Բնապահպանական լրագրողների ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Մքլյուրը: 

«Օրենքն ընդունվել է այն ժամանակ, երբ մարդիկ կացիններով եւ քլունգներով էին գնում հանքագործության: Մինչդեռ այսօր արդեն հանքարդյունաբերական ընկերությունները սարեր են փոշի դարձնում, ցիանիդի կալիումով թունավորում են օդը, որպեսզի հանքաքարից ոսկի կորզեն:  Դժբախտաբար հանքարդյունաբերական ընկերությունները կոնգրեսում հսկայական ուժ ունեն եւ, այդ օրենքի բարեփոխություն մենք մինչեւ այսօր չենք տեսնում»,- ասաց Ռոբերտ Մքլյուրը:

Հունիս 11, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր