

ԷկոԼուր
«Զանգեզուրի պղնձամոիլբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 80 միլիոն դրամ կտրամադրի Կապան համայնքին քաղաքում կապիտալ և ընթացիկ ծրագրերի իրականացման համար: Ըստ Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքի՝ գումարի տրամադրման համաձայնություն է ձեռք բերվել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ու «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի միջև։
Հիշեցնենք, որ Կապանի համայնքապետը սույն թվականի հունիսի 6-ին սոցիալ-տնտեսական համագործակցության հուշագիր էր ստորագրել «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ: Ըստ հուշագրի՝ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն 100 միլիոն դրամ կհատկացնի Լեռնագործների 16 հասցեում կառուցվող նախադպրոցական ուսումնական հաստատության շինարարական աշխատանքների իրականացման համար:
Պատահական չէ հանքարդյունաբերական ձեռնարկությունների ֆիանսական աջակցությունը Կապան համայնքին: Կապանը գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի և «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի և Կապանի լեռնահարստացման կոմբինատի ազդեցության տակ:
Սույն հոդվածը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցույամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հոկտեմբեր 15, 2019 at 14:51
