Մինչև 2020 թ-ի հունիսի 30-ը կներկայացվի ընդերքօգտագործման ոլորտում հողհատկացման խնդիրների վերաբերյալ նախագծերի փաթեթը

Մինչև 2020 թ-ի հունիսի 30-ը կներկայացվի ընդերքօգտագործման ոլորտում հողհատկացման խնդիրների վերաբերյալ նախագծերի փաթեթը

ԷկոԼուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ս.թ. փետրվարի 10-ի 166-Ա որոշմամբ կստեղծվի նոր միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար պետք է մշակի իրավական ակտերի նախագծեր: 

Աշխատանքային խումբը մինչև 2020 թ-ի հունիսի 30-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին պետք է ներկայացնի համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը: Իր հերթին այդ փաթեթը ՏԿԵ նախարարը մինչև 2020 թ-ի օգոստոսի 30-ը պետք է ներկայացնի ՀՀ կառավարության քննարկմանը:

Նույն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք հաստատված՝ 2017 թ-ի հունիսի 23-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 623-Ա որոշումը:

Նոր աշխատանքային խմբի ղեկավարը լինելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը: Աշխատանքային խումբը բաղկացած է պետական և տարածքային ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներից (խմբի ամբողջական կազմը և աշխատակարգը՝ այստեղ):

Նշվում է, որ աշխատանքային խումբը իր աշխատանքներին կարող է ներգրավել փորձագետի կամ խորհրդատուի: Հասարակական սեկտորի ներգրավվածության մասին որոշման մեջ նշված չէ:

 

Փետրվար 10, 2020 at 18:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր