

ԷկոԼուր
Լոռու մարզի Ախթալա համայնքում գտնվող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) հանքափորները գործադուլ են անում՝ պահանջելով սոցիալական պայմանների բարելավում: Հանքափորների կողմից բարձացվել են մասնավորապես աշխատավարձի բարձրացման, իրենց անհրաժեշտ համազգեստի հատկացման, սննդի բարելավան և այլ սոցիալական պահանջներ:
ԷկոԼուրին հայտնի դարձավ, որ Ախթալայի ԼՀԿ-ն այդ պահանջների կատարումը դիտարկում է հանքավայրում արդյունահանման ենթակա հանքաքարի ծավալների ավելացման դեպքում միայն: ԼՀԿ-ի աշխատակիցները համաձայն չեն այս պայմանի հետ: Նրանք վստահ են, որ իրենց աշխատավարձի և սոցիալական պայմանների բարելավումը կապված չէ արդյունահանման ծավալների ավելացման հետ:
Ախթալայի ԼՀԿ-ի և հանքափորների միջև կոնֆլիկտին տեղյակ են Լոռու մարզպետարանում: Ամենայն հավանականությամբ փետրվարի 13-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կհանդիպի գործադուլի մասնակիցներին խնդիրը կարգավորելու նպատակով:
Փետրվար 12, 2020 at 18:05
